Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.

Իրադարձություններ

«Բյուջեի ավելցուկ ունենք, հիմա որոշել եք, որ շաբաշնե՞ր եք տալիս». Սերգեյ Բագրատյան

13:00, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
«Բյուջեի ավելցուկ ունենք, հիմա որոշել եք, որ շաբաշնե՞ր եք տալիս». Սերգեյ Բագրատյան

«Նախագիծը ներկայացնում են թվերով, սա դպրոցական շարադրություն չէ: Ասում եք՝ սկզբունքային ծախս չի, Ձեզ ո՞վ է նման բան ասել: Օրինակ՝ ֆինանսների նախարարության համար սկզբունքային չէ՞ այս ծախսը: Բյուջեի ավելցուկ ունենք, հիմա որոշել եք, որ շաբաշնե՞ր եք տալիս: Ծննդատուն է փակվում՝ տասնյակ միլիոնավոր դրամներ չունենալու պատճառով: 360 մլն-ով կարող եք ծննդատուն աշխատեցնել: 26 տարեկան լուրջ տղամարդուն պետք չէ համարել երկկողմանի ծնողազուրկ: 26 տարեկանները լուրջ մարդիկ են, ընտանիք ունեն: Եթե սովորելու հետ եք կապում՝ կառավարման ակադեմիայում, երբ սովորում էի, 63 տարեկան մարդ կար, միգուցե դրա թոշակի մասին է՞լ դուք մտածեք, անպայման ծնողազուրկ կլինի: Դիլետանտի մակարդակով խոսակցություններ եք տանում: Խնդրում եմ այս օրենքը հետ տարեք, նորմալ մշակեք, նորմալ աշխատեք, նորմալ թվերով ներկայացրեք». ԱԺ-ի հունվարի 22-ի նիստում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բարգրատյանը՝ անդրադառնալով օրենսդրական այն նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծում և երկկողմանի ծնողազուրկ ու առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողների աշխատանքային կենսաթոշակ ստանալու տարիքը 23-ից դարձնել 26:

| | |
2247 | 0
Facebook