Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատն արագացված կարգով կքննի Թրամփի իմպիչմենթի գործընթացը

18:35, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ Սենատն արագացված կարգով կքննի Թրամփի իմպիչմենթի գործընթացը

ԱՄՆ Սենատը հաստատել է բանաձևը, որը թույլ կտա օրենսդիր մարմնի Վերին պալատին իմպիչմենթի գործընթացը քննել արագացված կարգով: Սենատում ինպիչմենթի լսումները հեռարձակվել են ուղիղ եթերով՝ ամերիկյան հեռարձակողների կողմից։

Ձայները բաշխվել են խիստ կուսակցական պատկանելիությամբ՝ 53 հանրապետական կողմ է քվեարկել, դեմ է արտահայտվել 47 դեմոկրատ:

Դատավարության ժամկետներն ու հաջորդականությունը կարգավորող նախաձեռնությամբ հանդես է եկել Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ Մակկոնելին (Կենտուկի նահանգ): Նա հայտարարել է, որ վճռական է հնարավորինս շուտ ավարտել իմպիչմենթի լսումների կարգը, ինչը կհանգեցնի Թրամփի արդարացմանը: Ենթադրվում է, որ Սենատում գործնականում կանխորոշված ավարտով այս գործընթացը կտևի մոտ երկու շաբաթ: Մակկոնելիի առաջարկը քննադատություն է ենթարկվել դեմոկրատների կողմից:
     Համաձայն ավելի վաղ հրապարակված փաստաթղթի՝ հանրապետականները պլանավորում են փաստաբաններին տրամադրել երեք աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուրը 24 ժամ՝ իրենց փաստարկները ներկայացնելու համար: Այնուհետև կողմերին տրամադրվում է 16 ժամ սենատորների հարցերին պատասխանելու համար: Այս գործընթացը չի սահմանափակվում միայն աշխատանքային օրերի քանակով:

Որից հետո պետք է տեղի ունենա քառօրյա բանավեճ, որի նպատակն է հասկանալ՝ արդյոք անհրաժե՞շտ է հրավիրել վկաներին լսումներին կամ պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Եթե վկաներ չեն հրավիրվում, ապա վերին պալատը կքվեարկի երկու մեղադրանքներից յուրաքանչյուրի համար։ Դոնալդ Թրամփը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար:

6665 | 0
Facebook