Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարակուսելի է, որ նույնը չեն անում մեր ընդդիմադիր գործընկերները». Իզաբելլա Աբգարյան

03:15, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
«Տարակուսելի է, որ նույնը չեն անում մեր ընդդիմադիր գործընկերները». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի Էդմոն Մարուքյան, Երևանի ավագանին չի որոշում, թե ինչ պետք է անի Ազգային ժողովը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պաշտպանում է Մայր օրենքով իրեն տրված լիազորությունները և թույլ չի տա, որ իր իրավասությունները մեկ ուրիշն իրեն վերապահի:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն ատամներով պաշտպանում է տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը, որը ժողովրդավար կառավարման կարևոր պայմաններից մեկն է: Տարակուսելի է, որ նույնը չեն անում մեր ընդդիմադիր գործընկերները՝ հրաժարվելով իրենց ստանձնած լիազորություններից և պատվիրակելով իրենց ԱԺ գործընկերներին:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը թույլ չի տա, որ որևէ մեկն անտեսի երևանցիների տված վստահության քվեն և մի կողմ մղի ընտրված մարմինը՝ հանուն վերնագրերի «կասկած ունեմ» էժանագին շոուի հերթական էպիզոդը բեմադրելու, որի միակ նպատակն է սևացնել քաղաքապետի՝ ոմանց հանգիստ չտվող բարձր վարկանիշը և վստահելիությունը:

Թող յուրաքանչյուրն իր գործով զբաղվի ու առաջնորդվի բացառապես մեր երկրի, քաղաքի ու քաղաքացիների շահով»:

4293 | 0
Facebook