Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանում ձևավորվել է նոր կառավարություն

11:15, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
Լիբանանում ձևավորվել է նոր կառավարություն

Լիբանանի իշխանությունները հայտարարել են նոր կառավարության ձևավորման մասին, որը կղեկավարի ներկայիս վարչապետ Հասան Դիաբը, հաղորդում է Reuters-ը: Կառավարության նոր կազմում ընդգրկվել են 20 նախարար, որոնք ներկայացնում են երկրի քրիստոնեական ու մահմեդական համայնքները և երկրում հիմնական քաղաքական ուժերը:

Վարչապետի խոսքով՝ նոր կառավարությունը կկարողանա դուրս բերել Լիբանանը տնտեսական ու ֆինանսական ճգնաժամից՝ դառնալով «փրկարարական թիմ» այն երկրի համար, որի փողոցներում ցույցերը շարունակվում են 2019 թվականի հոկտեմբերի կեսերից: Նշվում է, որ երկրում քաղաքական ճգնաժամի դադարեցման հիմնական պատճառներից մեկը եղել է իսլամիստական «Հեզբոլահ» կուսակցության ճնշումը, որը մեծամասնություն է կազմում Լիբանանի խորհրդարանում:

4560 | 0
Facebook