Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ի՞նչ սպասել․ «Ժողովուրդ»

09:35, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ի՞նչ սպասել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Վերջին մի քանի օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները զգուշացումներ են ստացել այն մասին, որ կրճատումներ են տեղի ունենալու ընկերությունում: Մարդկանց բացատրվել է, որ ստիպված է «Գազպրոմն» այդ քայլին գնալ, քանի որ կա՛մ պետք է գազի գինը բարձրացնեն, կա՛մ կրճատումներ անեն առայժմ մոտավորապես 10 տոկոսի չափով:

Երեկ ArmLur.am-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից հաստատել էին մեր տեղեկությունները՝ մեկ հերքումով, որ դա կապված չէ գազի գնի բարձրացման հետ: «2019թ. ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից», – հայտնել էին «Գազպրոմից»:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից երեկ հետաքրքրվեց՝ հետևում են արդյոք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվող իրադարձություններին և ինչպես են արդարացնում 600 աշխատակցի կրճատումն ու դրա դիմաց գազի սակագնի պահպանումը: Փոխվարչապետն ասաց, որ երկու հարցերն իրար հետ կապելը դիլետանտություն է՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ մինչեւ ապրիլի 1-ը ընկերության կողմից սակագնի բարձրացման հայտ չի ներկայացվի: Անդրադառնալով սպասվող կրճատումներին՝ փոխվարչապետը նշեց. «Այնտեղ կատարվող իրադարձություններին դետալիզացված հնարավոր կլինի հետևել, երբ հայտ ներկայացնի ընկերությունն, ու ուսումնասիրություն սկսվի: Այդ ժամանակ կներկայացվեն աշխատավարձի հետ կապված հարցերը, թվաքանակը և այլ հարցեր: Սակայն, եթե ընկերությունը հայտ չներկայացնի, ապա կառավարությունն այդտեղ խառնվելու իրավասություն չունի, քանի որ դա ընկերության ներքին հարցերն են»:
     Ամեն դեպքում, արձանագրենք՝ «Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումներ են սպասվում, որը, թերևս, բողոքի նոր ալիք կբարձրացնի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1961 | 2
Facebook