Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ քայլը» թեկնածուներ չի առաջադրի քննիչ հանձնաժողովի կազմին և դեմ կքվեարկի դրան». Լիլիթ Մակունց

17:55, երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.
«Իմ քայլը» թեկնածուներ չի առաջադրի քննիչ հանձնաժողովի կազմին և դեմ կքվեարկի դրան». Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունը թեկնածուներ չի առաջադրի Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողովի կազմին, և դեմ է քվեարկելու դրան: Այդ մասին հունվարի 21-ի նիստում հայտարարեց խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա՝ բոլոր այն լիազորությունները, որոնք պետք է իրականացնի Ազգային ժողովն այդ հանձնաժողովի միջոցով, արդեն իսկ հատկացվել են մայրաքաղաքի ավագանուն։

«Մենք կարծում ենք, որ այդ լիազորությունները պետք է կատարի Երևանի ավագանին»,-պնդեց խմբակցության ղեկավարը:

4417 | 0
Facebook