Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օր օրի տեսանելի է դառնում «Իմ քայլի» և ԲՀԿ-ի միջև առկա քաղաքակրթական անդունդը». Արթուր Հովհաննիսյան

17:45, երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.
«Օր օրի տեսանելի է դառնում «Իմ քայլի» և ԲՀԿ-ի միջև առկա քաղաքակրթական անդունդը». Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օր օրի ավելի տեսանելի է դառնում «Իմ քայլ»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև առկա քաղաքակրթական անդունդը։

ԱԺ ամբիոնից քրեական ենթամշակույթի պաշտպաններն ու ԱԺ դահլիճում հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնողներն օր առաջ պետք է ոչ միայն ենթարկվեն կարգապահական տույժի, այլև արժանան հասարակության կողմից համապատասխան վերաբերմունքի։ Հնին վերադարձ չկա ու չի լինելու երբեք»։

3970 | 1
Facebook