Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում չորրորդ մարդն է մահացել նոր տիպի կորոնավիրուսից. ԱՀԿ-ն արտակարգ ժողով է հրավիրել

12:05, երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.
Չինաստանում չորրորդ մարդն է մահացել նոր տիպի կորոնավիրուսից. ԱՀԿ-ն արտակարգ ժողով է հրավիրել

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում (Կենտրոնական Չինաստան) չորրորդ մարդն է մահացել նոր տիպի կորոնավիրուսից։

89-ամյա տղամարդու մոտ հիվանդության ախտանիշները հայտնվել են հունվարի 13-ին, իսկ հունվարի 18-ին նա հոսպիտալացվել է:
     Նշվում է, որ հունվարի 19-ի կեսգիշերի դրությամբ գրանցվել է ընդհանուր առմամբ 219 վարակի դեպք, որից 198-ը՝ Ուհան քաղաքում, 25 մարդ ապաքինվել է և արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից:
     Ներկայումս բուժում է ստանում ևս 169 մարդ, որոնցից 9-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 35-ը՝ ծանր:
     Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտակարգ հանձնաժողով կանցկացնի Ժնևում՝ Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսի և լայնածավալ համաճարակի վտանգի պատճառով, ասվում է ԱՀԿ հաղորդագրության մեջ:
     Նիստում կքննարկվի այն հարցը, թե հանդիսանում է արդյոք 2019-nCoV կորոնավիրուսի բռնկումը միջազգային մասշտաբով արտակարգ իրավիճակ։

8659 | 0
Facebook