Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը

10:45, երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.
Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը

Այսօր Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է։ Նա տոնում է ծննդյան 31-րդ տարեդարձը։ Հենրիխը մարզական կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, որտեղ անց է կացրել 89 հանդիպում՝ հեղինակելով 35 գնդակ։ 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ»-ի հետ, որի կազմում, անցկացնելով 38 հանդիպում, հեղինակել է 14 գնդակ։ 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ։ Հենրիխի տրանսֆերն արժեր 7,5 մլն դոլար։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ից տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիա»-ն ուկրաինական ակումբին 27,5 մլն եվրո է վճարել։ 2016-ի հուլիսի 2-ին Մխիթարյանը տեղափոխվում է «Մանչեսթր Յունայթեդ», իսկ 2018-ի հունվարի 22-ին՝ «Արսենալ»։ 2019-ի սեպտեմբերի 2-ին Մխիթարյանը տեղափոխվում է «Ռոմա»:

Հենրիխն ութ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։

Հենրիխ Մխիթարյանը տոնում է ծննդյան 31-րդ տարեդարձը
Հենրիխ Մխիթարյանը տոնում է ծննդյան 31-րդ տարեդարձը

Կենսագրությունը

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում

Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։

Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից:

Փոքրիկ Հենրիխը հոր՝ Համլետ Մխիթարյանի հետ
Փոքրիկ Հենրիխը հոր՝ Համլետ Մխիթարյանի հետ
Հենրիխ Մխիթարյանը՝ հոր և քրոջ հետ
Հենրիխ Մխիթարյանը՝ հոր և քրոջ հետ

Մայրը՝ Մարինա Թաշչյանը պատմել է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իսկ երբ հայրը նրան չի տարել՝ սկսել է լաց լինել այնքան, մինչև նա ստիպված Հենրիխին իր հետ է տարել։

Հենրիխ մխիթարյանը մոր՝ Մարինա Թաշչյանի հետ
Հենրիխ մխիթարյանը մոր՝ Մարինա Թաշչյանի հետ

«Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ:Գիտակցված ոչինչ չեմ վերցրել նրանից, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանը՝ հոր և քրոջ հետ
Հենրիխ Մխիթարյանը՝ հոր և քրոջ հետ

Մխիթարյանն այս ամռանն ամուսնանացավ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ

Հենրիխ Մխիթարյանը կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ
Հենրիխ Մխիթարյանը կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ
Հենրիխ Մխիթարյանը քրոջ՝ Մոնիկայի հետ
Հենրիխ Մխիթարյանը քրոջ՝ Մոնիկայի հետ

8939 | 0
Facebook