Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինական Boeing-ը խոցվել է Tor-M1 ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով. #Bloomberg

10:15, երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.
Ուկրաինական Boeing-ը խոցվել է Tor-M1 ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով. #Bloomberg

Իրանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում խոցված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռը գնդակոծվել է երկու կարճ հեռահարության «ցամաք-օդ» դասի հրթիռներով, որոնք արձակվել են Tor-M1 ՀՕՊ հրթիռային համակարգից: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ողբերգության հետաքննության մասին երկրորդ նախնական զեկույցը: Գործակալության տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ինքնաթիռի ուղղությամբ հյուսիսային հատվածից: Bloomberg-ն այլ մանրամասներ չի հայտնում իրանական կողմից իրականացվող նախաքննության արդյունքների մասին:

7597 | 0
Facebook