Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայկ Մարությանը ձեռ ու ոտ ընկած փող է ճարում. կդիմեն անգամ Լֆիկին. «Հրապարակ»

09:35, երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.
Հայկ Մարությանը ձեռ ու ոտ ընկած փող է ճարում. կդիմեն անգամ Լֆիկին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայկ Մարությանին հանձնարարել են մինչև ամառ արդյունք ցույց տալ՝ տրանսպորտի հարցով, որ քաղաքի երթևեկությունը ողբերգականից գոնե անմխիթարի փոխվի»,- ասաց քաղաքապետարանի աղբյուրը: Բանն այն է, որ 450 «մահվան գազելներն» առաջիկայում դուրս են գրվելու, և իշխանությունը չի ուզում նոր սոցիալական «բունտ» ծագի` տրանսպորտի, ուղևորների կուտակումների պատճառով, ուստի քաղաքապետը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում, որ 100 ավտոբուս առնի, մտցնի գիծ։ Այժմ բանակցություններ են ընթանում ՎԶԲ-ի, ՀԲ-ի հետ։ Եթե չստացվեց, կրկին բարեգործներին կդիմեն` Լֆիկը, անգամ աներհայրիկը՝ Չեխիայից, օգնության կհասնեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7600 | 1
Facebook