Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես խնդիրներ եմ տեսնում». ՄԻՊ-ը՝ բալային համակարգի մասին

00:40, երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.
«Ես խնդիրներ եմ տեսնում». ՄԻՊ-ը՝ բալային համակարգի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած բալային համակարգին: Նա նշել է, որ ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրներ կան. «Նախ և առաջ դրա մասին վկայում են այն սարսափելի ցուցանիշները, որ ունենք. զոհերի, վիրավորների թիվը չափազանց մեծ է՝ 341, նախորդին՝ 343, ամեն տարի մենք կորցնում ենք 300-ից ավելի մեր հայրենակիցների: Մեզ խիստ անհրաժեշտ է, որ ունենանք կարգապահ երթևեկություն, կարգապահ վարորդներ: Դրա հետ մեկտեղ ցանկացած կարգավորում պետք է լինի հստակ իրավունքի պաշտպանության, իրավունքի գերակայության սահմաններում: Երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ բալային համակարգը դրական ազդեցություն ունենում է: Բայց Հայաստանի Հանրապետությունում այն կերպ, որ ներդրվեց, ես խնդիրներ եմ տեսնում: Նախ և առաջ խնդիր եմ տեսնում նրանում, որ դա արվեց առանց բավարար իրազեկման կամ, կարող եմ ասել, առանց իրազեկման, մարդիկ չգիտեին: Այնինչ ի սկզբանե նախատեսված էր, որ այն 3 ամիս ուժի մեջ պետք է չմտնի ընդունման պահից սկսած, մինչև իրազեկման աշխատանքները կատարվեն», - ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ես խնդիրներ եմ տեսնում». ՄԻՊ-ը բալային համակարգի մասին
5728 | 0
Facebook