Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ տարածքում գերեզմանատուն չի կառուցվելու». Մամիկոն Ասլանյան

02:05, երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.
«Այդ տարածքում գերեզմանատուն չի կառուցվելու». Մամիկոն Ասլանյան

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ լրատվամիջոցներ արդեն մի քանի օր լուրեր են տարածում, իբր թե Վանաձորի՝ Շիրակի խճուղու հարակից տարածքներից մեկում պատրաստվում են ինչ-որ գերեզմանատուն կառուցել կամ հիմնել։ Պաշտոնապես հայտարարել և հայտարարում ենք, որ նման նույնիսկ ակնարկ երբևէ որևէ սեփականատիրոջ կողմից Վանաձորի քաղաքապետարանում չի եղել և չի կարող լինել, իսկ թե ում է հարկավոր նման ապատեղեկատվության տարածումը, մնում է միայն կռահել։ Եվս մեկ անգամ չենք զլանում հավաստիացնել, որ այդ տարածքում գերեզմանատուն չի կառուցվելու, որևէ քննարկում, զրույց այդ ուղղությամբ չի եղել։ Մեր համաքաղաքացիներին էլ հորդորում և խնդրում ենք հետևել պաշտոնական հրապարակումներին և չտրվել բամբասանքներին ու տարաբնույթ ասեկոսներին»:

4631 | 0
Facebook