Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Oxfam-ը համեմատել է 2 հազար միլիարդատերերի և 4,6 միլիարդ սովորական մարդկանց ունեցվածքը

23:05, երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ.
#Oxfam-ը համեմատել է 2 հազար միլիարդատերերի և 4,6 միլիարդ սովորական մարդկանց ունեցվածքը

2019-ին 2153 միլիարդատերերի համախառն ունեցվածքն ավելի մեծ է եղել, քան 4,6 միլիարդ մարդու ունեցվածքը, նշվում է Oxfam International Foundation-ի զեկույցում, որը հրապարակվել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի նախօրեին:
     Զեկույցի հեղինակներն օգտագործել են Forbes-ի հրապարակած վարկանիշային տվյալները 2019-ի մարտ ամսվա դրությամբ: Ամենահարուստ 2153 միլիարդատերին է պատկանում է 8,7 տրիլիոն դոլար: Իսկ ավելի քան 200 երկրներում տնային տնտեսությունների եկամուտների մակարդակը ըստ տարեկան հաշվետվության՝ 4,6 միլիարդ մարդու հաշվարկով կազմել է ընդամենը 8,2 տրիլիոն դոլար: Միևնույն ժամանակ, ըստ Oxfam-ի, մոլորակի ամենահարուստ բնակիչների 1%-ն ունի երկու անգամ ավելի շատ հարստություն, քան 6,9 միլիարդ մարդ:
     Ըստ զեկույցի հեղինակների՝ այդ բացը բացատրվում է «փչացած և սեքսիստական տնտեսական համակարգով», որում «մի քանի արտոնյալների, հիմնականում՝ տղամարդկանց» հարստությունը գնահատվում է ավելի բարձր, քան «ավելի քան միլիարդավոր ժամվա ընթացքում առավել անհրաժեշտ համարվող խնամքի ոլորտում կատարվող աշխատանքը», որն իրականացվում է հիմնականում կանանց կողմից: Նման աշխատանքը ներառում է երեխաների և տարեցների խնամքի և հոգ տանելու գործառույթները։

7707 | 0
Facebook