Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական ավիաբազայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը

11:45, երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ.
Սիրիական ավիաբազայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը

Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայի ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հունվարի 19-ին հետ մղել են անօդաչու թռչող սարքերի հարձակումը. զոհեր և տուժածներ չկան: Այս մասին լրագրողներին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«2020-ի հունվարի 19-ի երեկոյան, «Խմեյմիմ» սիրիական ավիաբազայում, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքեր, որոնք շարժվել են ռազմական օբյեկտի հյուսիս-արևելյան ուղղությամբ»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանի ռազմաօդային բազայիհակաօդային հրթիռային համակարգերի օգնությամբ անօդաչոուները ոչնչացվել են ավիաբազայից անվտանգ հեռավորության վրա: Զոհեր և նյութական վնասներ չկան»,- հավելել է ռազմական գերատեսչությունը:

7639 | 0
Facebook