Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն կխստացնի մուտքի արտոնագրի տրամադրումը․ #Axios

14:35, երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ-ն կխստացնի մուտքի արտոնագրի տրամադրումը․ #Axios

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացնելու է մուտքի արտոնագրի տրամադրման կանոններն այն մարդկանց համար, ովքեր ժամանում են Միացյալ Նահանգներ՝ երեխա ունենալու և ինքնաբերաբար քաղաքացիություն ստանալու համար, գրում է Axios–ը՝ վկայակոչելով Սպիտակ տան երեք աշխատակիցներին։

Փոփոխությունները վերաբերում են B տիպի վիզաներին, որոնք տրվում են զբոսաշրջության կամ բիզնեսի նպատակներով կարճաժամկետ մուտքի համար և Պետդեպարտամենտի աշխատակիցներին հնարավորություն կտա մերժել այդ փաստաթղթի տրամադրումը, եթե կարծում են, որ դիմումատուն վիզա է ստանում, որպեսզի հետագայում իր երեխային քաղաքացիություն շնորհվի:

8348 | 0
Facebook