Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում վերջին 4 օրվա ընթացքում սպանվել է 100 մարդ  

11:10, երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ.
Սիրիայում վերջին 4 օրվա ընթացքում սպանվել է 100 մարդ  

Սիրիայում, հունվարի 16-ից զինյալների գրոհների հետևանքով, սպանվել է սիրիացի 47 զինվորական և քաղաքացիական 51 անձ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորնկովը, գրում է RT-ն:

Ըստ նրա, հունվարի 16-ից Իդլիբում գտնվող դեսկալացիայի գոտում սիրիական զորքերի դիրքերը գրոհայինների կողմից հարձակման են ենթարկվել 16 անգամ: Այս ընթացքում ահաբեկիչները 253 անգամ ռմբակոծել են խաղաղ բնակավայրերը:
     «Իրավիճակի նման սրումը չի նկատվել 2019 թվականի մայիսից ի վեր: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա հունվարի 16-ից, գրոհայինների հարձակման և հրետակոծությունների հետևանքով, սպանվել է 47 մարդ, վիրավորվել 77 զինծառայող, քաղաքացիական 51 անձ է զոհվել և վիրավորվել՝ 116-ը»,- հայտարարել է Բորնկովը:

6785 | 0
Facebook