Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նման բան ես չեմ ասել, չեմ գրել և չէի կարող ասել». Հայկ Մարտիրոսյան

16:55, կիրակի, 19 հունվարի, 2020 թ.
«Նման բան ես չեմ ասել, չեմ գրել և չէի կարող ասել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հրապարակ» թերթը` հավատարիմ մնալով իր ոճին, և իմ կարծիքով` ևս մեկ անգամ դրսևորելով իր խմբագրակազմի ունեցած իմ հանդեպ հատուկ և իմ կարծիքով խիստ անձնական բացասական վերաբերմունքը` ֆեյսբուքում ապակողմնորոշիչ վերնագիր է դրել Կուտոյանի մահվան հետ կապված իմ գրառման առթիվ: «Հրապարակի» վերնագրից ստացվում է` իբրև թե ես Կուտոյանի մահվան պատասխանատվությունը դրել եմ ուղղակի Փաշինյանի վրա:

Նման բան ես չեմ ասել, չեմ գրել և չէի կարող ասել: Այդպիսի բան մտածելն անգամ մեծ անհեթեթություն կլիներ: Դա ակնհայտ է իմ տեքստում: Իմ խոսքերի իմաստն այլ է` շատ ավելի լայն կոնտեքստում և պատկերում:

Իմ համոզմամբ`որևէ լրատվամիջոցի` նման վարքագիծը պատիվ չի բերում:

«Հրապարակ» թերթին հորդորում եմ այլևս երբեք ինձ չմեջբերել, իմ ստատուսներին չանդրադառնալ:

Շնորհակալություն»:

13084 | 1
Facebook