Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազգային Վերածնունդ» կուսակցության համագումարը Հայկ Խանումյանին առաջադրել է նախագահի թեկնածու

17:00, կիրակի, 19 հունվարի, 2020 թ.
«Ազգային Վերածնունդ» կուսակցության համագումարը Հայկ Խանումյանին առաջադրել է նախագահի թեկնածու

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում այսօր՝ հունվարի 19-ին, տեղի է ունեցել «Ազգային Վերածնունդ» կուսակցության վեցերորդ համագումարը, որի օրակարգում 2020-ի համապետական ընտրություններին Արցախի նախագահի թեկնածուի առաջադրման հարցն էր:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ համագումարի օրակարգում ընդգրկված 2020-ի նախագահական ընտրություններում «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին հարցի քննարկմանը միաձայն որոշմամբ բոլոր պատվիրակների կողմից ընդունվել է կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի թեկնածությունը:
     Իր ելույթում Հայկ Խանումյանն անդրադարձել է մի շարք կետերի, որոնք կլինեն իրենց նախընտրական ծրագրի առանցքում:
     Նա նշել է, որ ընտրություններում հաջողության հասնելու պարագայում առողջապահության, կրթության և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումներ է իրականացնելու:
     Հ. Խանումյանը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է առանց որևէ քաղաքական ուժի հետ համագործակցելու ու առանց դաշինքի:

4610 | 0
Facebook