Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օր օրի ականատես ենք լինում շղթայական թանկացումների. ընկերներ, բա՞ն է փոխվել». Թեհմինա Վարդանյան

16:15, կիրակի, 19 հունվարի, 2020 թ.
«Օր օրի ականատես ենք լինում շղթայական թանկացումների. ընկերներ, բա՞ն է փոխվել». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ին «Ելք» դաշինքը պայքարում էր ընդդեմ շղթայական թանկացումների։ Պայքարում էր հանուն քաղաքացու շահի ու հանուն լավ պետության տեսլականի։

Անցան բուռն երկու տարիներ։ Տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում, կարծես թե, պետք է քաղաքացին ավելի արժանավայել կյանք ունենար և, այո՛, բարձրանար կյանքի որակը։ Իշխանությունն ստանձնեց «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցություն։ Ավաղ, օր օրի ականատես ենք լինում առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացման և, ինչու ոչ, շղթայական թանկացումների։ Բայց դա, երևի թե, մեզ թվում է։ Երևի թե, աղքատությունը մեր գլխում է։

Հ. Գ. Ընկերներ, բա՞ն է փոխվել։ Էլ նախկին արժեքները չկա՞ն։ Էլ նախկին ազնիվ մղումները չկա՞ն։ Մենք միասին էինք չէ՞ պայքարում նման երևույթների դեմ։ Թե՞ ինչ-որ բան լավ չեմ հիշում։

Այո՛, իհարկե, հեղափոխությունն ակներև է։ Սկզբունքներ են փոխվել»:

9554 | 2
Facebook