Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շտապօգնության ետևից շտապող Honda-ն բախվել է Opel Astra-ին. վերջինիս վարորդին հայտնաբերել են բեռնախցիկում

12:15, կիրակի, 19 հունվարի, 2020 թ.
Շտապօգնության ետևից շտապող Honda-ն բախվել է Opel Astra-ին. վերջինիս վարորդին հայտնաբերել են բեռնախցիկում

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ֆոտոլրագրող Գագկ շամշյանը հաղորդում է, որ ժամը 07։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Աֆինա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda մակնիշի 36 QМ 969 համարանիշի և Opel Astra մակնիշի 85 XF 005 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Honda-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail մակնիշի 36 PN 343 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև դարձյալ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Vectra մակնիշի 36 RՍ 298 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ըստ ականատեսների՝ Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում. նա հարվածի արդյունքում վարորդի նստատեղից շպրտվել ու հայտնվել է բեռնախցիկի մեջ։ Իսկ Honda-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետևից ընթանալիս է եղել, քանի որ նրա հարազատին տեղափոխում էին հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Հարվածի հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է, սակայն այն չի ընկել. էլեկտրալարերն են պահում։

Շտապօգնության ետևից շտապող Honda-ն բախվել է Opel Astra-ին. վերջինիս վարորդին հայտնաբերել են բեռնախցիկում
Շտապօգնության ետևից շտապող Honda-ն բախվել է Opel Astra-ին. վերջինիս վարորդին հայտնաբերել են բեռնախցիկում
13415 | 0
Facebook