Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյրութում իրավիճակը լարված է. բախումներ են տեղի ունեցել

22:35, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
Բեյրութում իրավիճակը լարված է. բախումներ են տեղի ունեցել

Բեյրութում ավելի քան 70 ցուցարար է տուժել ոստիկանների հետ բախումների հետևանքով. 30 մասնակից տեղափոխվել է հիվանդանոց, մյուսները բժշկական օգնություն են ստացել տեղում, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքին:

Նշենք, որ առավոտյան բողոքի լայնամասշտաբ ակցիա է տեղի ունեցել խորհրդարանի դիմաց: Երկրի տարբեր քաղաքներից բազմաթիվ մարդիկ են եկել՝ միանալով ցուցարարներին։ Նրանք սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս էլ արցունքաբեր գազ են կիրառել։

Իրավապահները հսկողություն են իրականացնում բանկերի, խանութների, պետական հաստատությունների տարածքում:

Լիբանանն այժմ քաղաքական լուրջ ճգնաժամ է ապրում. բողոքի ցույցերը սկսվել էին 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:
     Երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումներ պահանջող քաղաքացիները ղեկավարությանը մեղադրում են տնտեսությունը թուլացնելու մեջ:

6959 | 0
Facebook