Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կուտոյանի նման անձն ինքնասպանություն չէր գործի, եթե մի փոքր հույս ունենար». Արման Բաբաջանյան

20:40, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
«Կուտոյանի նման անձն ինքնասպանություն չէր գործի, եթե մի փոքր հույս ունենար». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նոր գրառում է կատարել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ. «Կուտոյանի որակական և բարոյական հատկանիշներով ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը՝ համարժեք վերլուծական կարողություններով և հաշվելու հմտություններով, որևէ դեպքում ինքնասպանություն չէր գործի, եթե մի փոքր հույս ունենար, որ Սերժ Սարգսյանն իր քաղաքական թիմով, Քոչարյանը իր փողերով ու աջակիցներով, կամ Վանեցյանը իր ռուսական կապերով և տեղական նորելուկներով հեղափոխության ընթացքը շրջելու և իշխանություն վերցնելու շանս կարող են ունենալ:

Բայց գործող իշխանությունը կրկնակի պատասխանատվություն ունի այսպիսի անձանց պաշտպանության հարցում:

Այդ մասին՝ հաջորդիվ»:

10940 | 0
Facebook