Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հասարակական բարոյականությունը խորագույն ճգնաժամ է ապրում». Հովհաննես Մանուկյան

19:15, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
«Հասարակական բարոյականությունը խորագույն ճգնաժամ է ապրում». Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը գրել է. «Հասարակական բարոյականությունը խորագույն ճգնաժամ է ապրում: Եվ մենք մոտենում ենք բարոյալքման այնպիսի սահմանի, որն ազգային անվտանգության խնդիրներ կարող է առաջացնել: Եթե իշխանությունն ու հանրային ինստիտուտները` զգալով իրենց որոշարկված պատասխանատվությունն այս ամենի հետևանքների համար, շուտափույթ չձեռնարկեն կտրուկ միջոցներ, ապա վախենամ ճգնաժամային օրերին մեզ «իսկանդերն» էլ չօգնի: Հանրային համերաշխությունն ու ատելության դրսևորումների բացառումը այլընտրանք չունի, իսկ սա չհասկացողները կամ հասկացող և գիտակցաբար ատելության միջավայր խթանողները կկանգնեն առնվազն պատմության դատի առաջ»:

7073 | 0
Facebook