Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդպիսի հրաման Կուտոյանին կարող էր արձակել մեկ մարդ». Արման Բաբաջանյան

18:15, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
«Այդպիսի հրաման Կուտոյանին կարող էր արձակել մեկ մարդ». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհառատ, առաքինի մարդկանց պաշտոնների նշանակելով՝ նրանց մղել են բազմաթիվ ապօրինությունների, նույնիսկ ծանրագույն հանցագործությունների։ Շատերին այդ երկուսի շրջապատը համոզել էր, որ ապօրինությունը, հանցանքը, սպանության հրաման արձակելը արվում է հայրենիքի, պետության, Արցախի անվտանգության համար․․․

Այս մարդկանցից շատերը երկրում հեղափոխական գործընթացներից և դրա հետևանքով պաշտոնաթողությունից հետո մինչ օրս ներքին դիսկոմֆորտի, անհամաձայնությունների, անհամերաշխ հոգեվիճակի մեջ են։ Նրանցից շատերը չեն դիմանում, մի մասը գնում է ծայրահեղ քայլերի։

Այս մարդկանցից եզակիների եղերական վախճանը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի խղճին է։ Սրանք են այս մարդկանց ներքաշել իրենց բանդայի մեջ, բազմաթիվ ապօրինի և օրենքից դուրս գործելու հրամաններ արձակել։

Ամիսներ առաջ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ ԱԱԾ-ում հեղափոխությունից հետո Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր են ոչնչացվել։ Այդպիսի հրաման Կուտոյանին կարող էր արձակել մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը։ Ավելի ուշ, Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ոչնչացված փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է։

Միայն այս դրվագով, պատկերացնո՞ւմ եք քիչ թե շատ պարկեշտ մարդու հոգեվիճակը Մարտի 1-ի ընթացող դատավարության պայմաններում։

Ոհմակը լռելու, սսկվելու փոխարեն մի բան էլ հոխորտում է․․․

․․․հարձակվե՛ք․․․»:

43028 | 1
Facebook