Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ-ի հաղորդագրությունը` Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

13:25, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
ԱԱԾ-ի հաղորդագրությունը` Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն և անձնակազմը ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ. «Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող։

Գեորգի Կուտոյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարելու կարճ ժամանակահատվածում հասցրել է վաստակել իր գործընկերների վստահությունն ու հարգանքը։ Նա մասնագիտական մեծ կարողություններ ունեցող, կիրթ, բարեխիղճ և պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր և, չնայած իր երիտասարդ տարիքին, նաև՝ փորձառու պաշտոնյա։

Համոզված եմ, որ ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները հետաքննող, այնպես էլ ՀՀ իրավապահ մյուս բոլոր մարմինները, այդ թվում նաև ԱԱԾ-ն, իրենց գործառույթների շրջանակներում անելու են հնարավոր առավելագույնը՝ այս ողբերգության հարուցած բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

15575 | 0
Facebook