Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Միջազգային

Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը

16:20, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ, ով ուրբաթ հրաժարականի դիմում էր գրել և այն հանձնել պետության ղեկավարին: Վերջինի հետ հանդիպմանը Զելենսկին հայտարարել է, որ որոշել է «աշխատանքը շարունակելու հնարավորություն տալ» նրան և կառավարությանը, գրում է BBC-ն։ Վարչապետի հրաժարականը տեղի է ունեցել սկանդալի ֆոնին, երբ հայտնվել է ձայնագրություն, որտեղ Գոնչարուկի ձայնի նման ձայն ունեցող անձը խոսել է նախագահի՝ տնտեսությանն առնչվող «պարզունակ» գաղափարների մասին: Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ նախագահը կառավարության համար մի շարք հրատապ խնդիրներ է ներկայացրել՝ նշելով, որ «հիմա ժամանակը չէ տնտեսապես և քաղաքականապես խարխլելու պետությունը»։

| | |
3636 | 0
Facebook