Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը մեղադրել է Ցուկերբերգին՝ «ուկրաինական գործի» տեսահոլովակի համար գումար ստանալու մեջ

13:05, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
Բայդենը մեղադրել է Ցուկերբերգին՝ «ուկրաինական գործի» տեսահոլովակի համար գումար ստանալու մեջ

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդ և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը The New York Times-ին տված հարցազրույցում քննադատել է Facebook սոցիալական ցանցին և նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ սոցիալական ցանցում կեղծիքներ հրապարակելու և գաղտնիության հետ կապված խնդիրները հանրայանցնելու համար: «Ես երբեք Facebook-ի երկրպագուն չեմ եղել, ինչպես արդեն գիտեք: Ես երբեք չեմ եղել Ցուկերբերգի մեծ երկրպագուն: Կարծում եմ, որ նա իրական խնդիր է»,-հայտարարել է Բայդենը:

Ըստ Բայդենի, Facebook-ը տարածում է կեղծ տեղեկատվություն՝ իմանալով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Բայդենը նշել է, որ այս իրավիճակի դեմ պայքարի համար անհրաժեշտ է չեղարկել Պարկեշտության մասին ակտի 230-րդ մասը՝ կոմունիկացիաների բնագավառում, որը լրատվամիջոցների հարթակներին, ֆորումներին և լրատվական կայքերին պաշտպանում է տուգանքներից՝ օգտատերերի կողմից կեղծ տվյալներ տարածելու համար:

Ըստ Բայդենի, Facebook-ի ղեկավարը «մեծ գումարներ» է ստացել՝ Բայդեն կրտսերի նկատմամբ հետաքննության մասին 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ հրապարակելու համար: Նա նաև մեղադրել է Պուտինին, Կիմ Չեն Ընին և Թրամփին, որ նրանք չեն ցանկանում իրեն տեսնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:

9094 | 0
Facebook