Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս գերատեսչությունը հարվածում է կառարավության դրական վիճակագրությանը և կոռուպցիայի դեմ պայքարին». Շ. Դոյդոյան

22:15, ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ.
«Այս գերատեսչությունը հարվածում է կառարավության դրական վիճակագրությանը և կոռուպցիայի դեմ պայքարին». Շ. Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շրջակա միջավայրի նախարարությանը շտապ ուսուցում է պետք Տեղեկատվության ազատության ոլորտում, հակառակ դեպքում այս գերատեսչությունը մեծապես հարվածում է կառարավության դրական վիճակագրությանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Վերջին երկու ամսում ուղարկած ոչ մի հարցման լիարժեք չեն պատասխանել: ԻԱԿ-ի վերջին հարցումը 2019-ին կնքված գնումների պայմանագրերի մասին է: Մեր երեք հարցից երկուսին չեն պատասխանել՝ չտալով հանրային տեղեկատվություն, թե քանի գնման մրցույթ է իրականացվել 2019 թվականի ընթացքում, գնումներից քանի՞սն է իրականացվել մեկ անձից:

Իսկ երրորդ հարցին ի պատասխան հղումներ են տվել, որոցից մեկը չի բացվում ընդհանրապես, մյուսում մեր հարցմանը չառնչվող տվյալներ են, իսկ երրորդում թեև գրված է պայմանագրեր մեկ անձից կատարված, սակայն տասնյակ հրապարակումներից միայն մեկ-երկուսում է դրված գնման պայմանագիրը»:

4625 | 0
Facebook