Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

21:10, ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ.
Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կոտոյանի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջադրված հոդվածի վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը մասնավորապես ասել էր. «Խնդրում եմ հոդվածին առերևույթ չխաբվել: Բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու՝ կարող է լինել սպանություն, կամ սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով»:

9308 | 0
Facebook