Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Գեորգի Կուտոյան անունով օգտատերը «Վիքիպեդիա»-ից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը

20:35, ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ.
Գեորգի Կուտոյան անունով օգտատերը «Վիքիպեդիա»-ից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը

Հայերեն Վիքիպեդիայից հունվարին մի քանի անգամ՝ այդ թվում նաև՝ երեկ, փորձել են ջնջել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Հունվարի 3-ի ցերեկը Գեորգի Կուտոյան անուն ազգանունով «Վիքիպեդիա»-ում գրանցված օգտատերն ամբողջությամբ ջնջել է ԱԱԾ նախկին տնօրենի մասին տեղեկությունը»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո հայերեն «Վիքիպեդիա»-ի համակարգողներից մեկը մի քանի րոպեից հետո վերականգնել է այդ ջնջված տեղեկությունը:

«Դրանից կես ժամ հետո Գեորգի Կուտոյան անունով օգտատերը նորից մտել և ջնջել է այդ տեղեկությունը, որից հետո դարձյալ «Վիքիպեդիա»-ի համակարգողներից մեկը վերականգնել է այն»,- ասել է մեդիափորձագետը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

23890 | 1
Facebook