Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրայր Թովմասյանին թույլ չեն տվել մտնել դեպքի վայր

19:35, ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ.
Հրայր Թովմասյանին թույլ չեն տվել մտնել դեպքի վայր

Ինչպես հայտնել էինք, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր էր եկել ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Նրան, սակայն, թույլ չեն տվել ներս մտնել: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը: «Թովմասյանը խնդրել է՝ իրեն թույլ տալ՝ բարձրանալ դեպքի վայր, բայց թույլ չեն տվել: Շատ հուզված էր: Չգիտեմ, միգուցե ընկերներ են եղել»,- ասաց Մելիքյանը:

Հարցին, թե դեպքի վայրում է եղել նաև Արթուր Վանեցյանը, նրա՞ն էլ է արգելվել ներս մտնել, Մելիքյանը պատասխանեց, որ Վանեցյանին չի տեսել:

10666 | 1
Facebook