Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Երկրի թիվ մեկ պաշտոնյայի անվտանգության միջոցները կրկնապատկել է պետք». Վահրամ Թոքմաջյան

17:35, ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ.
«Երկրի թիվ մեկ պաշտոնյայի անվտանգության միջոցները կրկնապատկել է պետք». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ, թե Կուտոյանն ինչ տեղեկությունների էր տիրապետում որպես ԱԱԾ նախկին պետ։ Իմ նախկին ստատուսներից մեկում, հիշատակել էի նրան որպես օրինակ իր պաշտոնի լրջությունը գիտակցող մարդու։ Ակնհայտ է, որ նա գիտեր բաներ, որոնց դիմաց առօրյա լռությունը քիչ էր։ Նախկին իշխանությունների (ՀՀԿ) կողմից եղել են նշանակված մարդիկ, որոնք ունեին պետականամետ մտածողություն և կեցվածք։ Նրանց մի մասը հիմա էլ է անթաքույց մտահոգ։ Լավ են ճանաչում նախկին գործընկերներից որոշներին։ Դավադրությունների տեսության սիրահար չեմ, բայց էս սև, կրկնվող գիծն արդեն ուղիղ սպառնալիք է դառնում ներկայիս իշխանության համար։ Երկրի թիվ մեկ պաշտոնյայի անվտանգության միջոցները կրկնապատկել է պետք։ Անհրաժեշտ է նաև վերանայել այն օրենսդրական դաշտը, որը վերաբերում է պաշտոնյաների, նախկին պաշտոնյաների և կարևոր գործերով վկաների պահպանության հարցերին։ Գոնե էս, օդում վտանգավոր լռություն ու ծանր ակնկալիք պարունակող փուլում»։

| | |
7720 | 2
Facebook