Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լռեցնելու էս ձեռագիրը ոչ մեկին էլ անծանոթ չէ». Տարոն Չախոյան

16:45, ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ.
«Լռեցնելու էս ձեռագիրը ոչ մեկին էլ անծանոթ չէ». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ իշխանությունների ժամանակ ՀՀ ուժային կառույցների պետերն ու տնօրենները րոպե առաջ պետք է սկսեն երգել, հակառակ դեպքում վերջիններիս սպասվում է նույն ճակատագիրը, ինչ նախկին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին և մնացածին...

Լռեցնելու էս ձեռագիրը ոչ մեկին էլ անծանոթ չէ, իսկ շարունակելով չխոսալ ու չխոստովանել նախկինների գործած հանցանքների մասին, շատերը վտանգում են իրենց ու իրենց մերձավորների կյանքը:

Քանի որ վաղ թե ուշ, փորձ է արվելու վերջնականապես լռեցնել իրենցից պոտենցիալ վտանգ ներկայացնող ու ինֆորմացիայի տիրապետող անձանց` անկախ վերջիններիս կոչումներից ու ժամանակին զբաղեցրած պաշտոններից... Երգեք պարոնայք, քանի ձեր դուռն էլ մի oր չեն թակել, կամ ձեր անշնչացած մարմինը չեն հայտնաբերել որևէ աղբամանում կամ աղբավայրում...»:

9373 | 2
Facebook