Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի կառավարության տապալումը կլինի պատերազմներին վերջ տալու բանալին. #NewYorkPost

21:00, ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ.
Իրանի կառավարության տապալումը կլինի պատերազմներին վերջ տալու բանալին. #NewYorkPost

Իրանի կառավարության տապալումը կլինի պատերազմներին վերջ տալու և Մերձավոր Արևելքում կայունության հաստատման հիմնական բանալին: Այս մասին New York Post պարբերականում գրել են «իրանա-ամերիկյան մեծամասնության» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ Փիթեր Քոհանլուն և Բեն Թաբաթաբայը:
     Հոդվածի հեղինակները նշում են, որ չորս տարի առաջ նախագահական ընտրություններին մասնակցած Դոնալդ Թրամփը խոստացավ պաշտպանել Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում թանկ և երկարատև պատերազմներից: Այնուամենայնիվ, իրավիճակը տարածաշրջանում թույլ չի տալիս Վաշինգթոնին «թույլ տալ իսլամական հանրապետության գերակշռությունը», որը հանդիսանում է հակամարտության աղբյուր: Հետևաբար, նախագահը պետք է մտածի երկարատև պատերազմներից խուսափելու նոր տարբերակը:

Հեղինակների կարծիքով՝ միակ տարբերակն Իրանի ռեժիմի տապալումն է: «Հակառակ դեպքում Իրանը կշարունակի անկայունություն սփռել, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի»,- նշվում է հոդվածում:

5586 | 1
Facebook