Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

2019-ի ամենատարածված գաղտնաբառերը․ #DeviceLock

21:40, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
2019-ի ամենատարածված գաղտնաբառերը․ #DeviceLock

2019 թվականի տվյալներով` ինչպես և 2018 թվականին, աշխարհում ամենաշատ օգտագործվող գաղտնաբառերը կազմում են ստեղնաշարի ամենապարզ ստեղնակցությունը: «123456» ու «qwerty», ինչպես նաև նմանատիպ այլ ստեղնակցությունները ամենատարածվածն են, հայտնում է Известия պարբերականը` փոխանցելով DeviceLock կիբերանվտանգության ընկերության տվյալները:

Նշվում է նաև, որ ամենաշատ կիրառվող գաղտնաբառերի տասնյակում հայտնվել են նաև «password» և «111111» գաղտնաբառերը: Ուսումնասիրություններն անցկացվում են երրորդ անգամ: Այն ներառում է մոտ 5 մլրդ օգտատիրոջ անուն և գաղտնաբառ, որոնք հայտնվել են համացանցում անձնական տվյալների զանգվածային արտահոսքի պատճառով:

11415 | 0
Facebook