Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրաքում ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծման հետևանքով կա 11 տուժած․ #DefenseOne

10:15, ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ.
Իրաքում ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծման հետևանքով կա 11 տուժած․ #DefenseOne

Հունվարի 8-ին Արևմտյան Իրաքում տեղակայված «Այն ալ Ասադ» ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ, հայտնում է Defense One պորտալը։
     Ըստ Պենտագոնի աղբյուրների` տուժածներն այս շաբաթ տեղափոխվել են Գերմանիայի ռազմական հիվանդանոց՝ հետազոտության համար: Նրանք գլխուղեղի սալջարդ են ստացել։

Միացյալ Նահանգների ղեկավարության կողմից մի խումբ երկրների մասնակցությամբ Իրաքում և Սիրիայում իրականացվող «Անսասան որոշում» գործողության շտաբը հաստատել է պարբերականի աղբյուրներից ստացված տեղեկությունները: «Ինչպես ավելի վաղ նշվել էր, ամերիկացի ոչ մի զինծառայող չի սպանվել հունվարի 8-ին «Այն ալ-Ասադ» ռազմակայանի իրանական հարձակման ընթացքում»,- հայտարարել է գնդապետ Միլզ Կեգինսը:

| | |
3350 | 0
Facebook