Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բացահայտվել է ԱՄՆ-ի միջուկային զենքի արսենալը․ #BulletinoftheAtomicScientists

23:35, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Բացահայտվել է ԱՄՆ-ի միջուկային զենքի արսենալը․ #BulletinoftheAtomicScientists

Ներկայում ԱՄՆ-ն ունի 1,750 տեղակայված միջուկային մարտագլխիկ, պահուստում գտնվում է 2,050 մարտագլխիկ, և մոտավորապես 2000 մարտագլխիկ սպասում է ապամոնտաժմանը՝ մարտագլխիկների ընդհանուր թիվը հասցնելով 5,800-ի: Ամերիկյան Bulletin of the Atomic Scientists պարբերականը ներկայացրել է ԱՄՆ-ի միջուկային զենքի արսենալը։

Տեղակայված 1750 մարտագլխիկներից 400-ը նախատեսված են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար, իսկ մոտ 900-ը` սուզանավերի համար: Եվս 300 մարտագլխիկ տեղակայված է ԱՄՆ-ում՝ ռմբակոծիչների բազաներում: Մնացած 150 մարտավարական մարտագլխիկները՝ եվրոպական օբյեկտների վրա:

Հոդվածում նշվում է, որ ամերիկյան միջուկային զենքը պահվում է մոտավորապես 24 վայրում՝ ԱՄՆ 11 նահանգներում և եվրոպական հինգ երկրներում:

8839 | 0
Facebook