Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծովի մակարդակի բարձարացումը սպառնալիք է տասնյակ երկրների վարկանիշների համար․ #Moody's

22:30, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Ծովի մակարդակի բարձարացումը սպառնալիք է տասնյակ երկրների վարկանիշների համար․ #Moody's

Միջազգային վարկանիշային Moody's ընկերությունը ներկայացրել է զեկույց, համաձայն որի, տնտեսական ցնցումները, որոնք կապված են ծովի մակարդակի բարձրացման հետ, կարող են որպես հետևանք առաջացնել երկարաժամկետ առումով սպառնալիքներ տասնյակ ինքնիշխան երկրների վարկային վարկանիշների համար:
     Ըստ Moody's-ի զեկույցի՝ կլիմատոլոգիան ենթադրում է, որ ծովի մակարդակը, հավանաբար, կշարունակի բարձրանալ հաջորդ տասնամյակների ընթացքում, ինչն ավելի հաճախ կհանգեցնի բնական աղետների՝ փոթորիկների, ջրհեղեղների և ցիկլոնների առաջացմանը: Նման աղետները հանգեցնում են տնտեսական և սոցիալական հետևանքների՝ կյանքի կորստի, բնակչության միգրացիայի, եկամտի կորստի, ներդրումների խաթարման և վնաս են հացնում ակտիվներին:
     Ծովի մակարդակի բարձրացման պատճառով կարող են ռիսկի ենթարկվել Վիետնամը, Բահամյան կղզիները, Եգիպտոսը և Սուրինամը:

Գործակալությունը պարզաբանում է, որ բարձր եկամուտ ունեցող երկրները, ինչպիսիք են Ճապոնիան և Նիդերլանդները, նույնպես վտանգի տակ են, բայց ի վիճակի են աղետներին հակազդելու: Սա նշանակում է, որ բնական աղետները դժվար թե էական ազդեցություն ունենան այս երկրների վարկային պատմության վարկանիշների վրա:

8710 | 0
Facebook