Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երթևեկության փոփոխություն Երևանի գլխավոր պողոտաներից մեկում

20:20, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Երթևեկության փոփոխություն Երևանի գլխավոր պողոտաներից մեկում

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է Երևանի գլխավոր պողոտաներից մեկի` Արշակունյաց պողոտայի երթևեկի փոփոխության մասին:

«Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի Արշակունյաց-Քրիստափոր և Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն«,- նշվում է հաղորդագրության մեջ:

Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ, նախկին 70կմ/ժ-ի փոխարեն: Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն և 2020թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ-ը գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:

«Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը»,- նշում են ՃՈ-ից:

6978 | 0
Facebook