Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանված են 2020 թվականի գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու ժամկետները

17:55, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Սահմանված են 2020 թվականի գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու ժամկետները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված են գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու հետևյալ ժամկետները.

* «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը

* «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը:

Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

Հիշեցնենք, որ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով (https://mineconomy.am/page/ 1452) 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում է թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ռիսկերն են` «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարություն»:

Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), իսկ գար­նա­նային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզում (Արարատ, Արմավիր):

Մանրամասները՝ տեսահոլովակում:

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր
| | |
1081 | 0
Facebook