Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սարկոզին տնտեսական նոր ճգնաժամ է կանխատեսել

17:20, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Սարկոզին տնտեսական նոր ճգնաժամ է կանխատեսել

Տնտեսական նոր ճգնաժամն անխուսափելի է: Միակ հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա: Այս կարծիքը հայտնել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ Մոսկվայում տեղի ունեցող «Գլոբալ օրակարգ. մարտահրավերներ, հնարավորություններ, ռիսկեր» թեմայով նստաշրջանի ընթացքում, հայտնում է Lenta-ն:

«Կլինի՞ ճգնաժամ: Այո՛, դա իմ պատասխանն է»,- կանխատեսել է Սարկոզին: Նրա կարծիքով՝ հաջորդ ճգնաժամը կառաջանա տնտեսության ճյուղերից մեկում փուչիկի պայթյունի հետևանքով: Որպես օրինակ նշել է «Դոթքոմերի» փուչիկը, որը 1990-ականների վերջին առաջացավ ինտերնետ-ընկերությունների բաժնետոմսերի աճի պատճառով: Սարկոզին նշել է, որ տնտեսագիտության պատմության մեջ որևէ օրինակ չկա, երբ այդպիսի փուչիկը չի պայթել:

5725 | 0
Facebook