Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարող ա՝ Մանվել Գրիգորյանի կողմից հերթական կլոունադան է». Ջիվան Աբրահամյան

16:20, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
«Կարող ա՝ Մանվել Գրիգորյանի կողմից հերթական կլոունադան է». Ջիվան Աբրահամյան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներից հայտնի ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը և մի խումբ էջմիածինցիներ «Նաիրի» ԲԿ-ի մոտ են, որտեղ այս պահին գտնվում է ԱԺ նախկին պատգամավորը: «Մենք եկել էինք ճշտելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ ԲԿ փոխտնօրենն ասաց՝ գտնվում է կայուն ծանր վիճակում և որ դուրս գրվելը նույնիսկ ծիծաղելի է: Քանի դեռ Գրիգորյանը հիվանդանոցում է, չենք պատրաստվում որևէ ակցիա անել, իսկ երբ դուրս կգրեն ու ստորագրությամբ երկրից չբացակայելու հիմքով հանգիստ տեղաշարժի մեջ կլինի, դուրս կգանք պայքարի: Ունենք մտավախություն, որ էս ամեն ինչը կարա իր կողմից նոր կլոունադա լինի: Անցած անգամ էլ առողջության պատրվակով բաց թողեցին, բայց տեսանք՝ ոնց էր դուրս գալիս, մեքենա նստում»,- ասաց Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Դատախազության նախաձեռնությամբ երեկ հրավիրված դատական արտահերթ նիստում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

| | |
2717 | 3
Facebook