Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

«Ճի՞շտ են ծնողների պնդումները, որ գումար եք առաջարկել լռության դիմաց». լրագրողը՝ Ռազմիկ Աբրահամյանին

16:15, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
«Ճի՞շտ են ծնողների պնդումները, որ գումար եք առաջարկել լռության դիմաց». լրագրողը՝ Ռազմիկ Աբրահամյանին

«Ծննդատները կապ չունեն որդեգրումների հետ»,- հունվարի 16-ին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Նա անպատասխանեց թողեց այն հարցը, թե ճի՞շտ են ծնողների պնդումները, որ ինքը գումար է առաջարկել լռության դիմաց։

Բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նշեց. «Ավելորդ հարցեր եք տալիս»։

«Ճի՞շտ են ծնողների պնդումները, որ Դուք գումար եք առաջարկել լռության դիմաց». լրագրողը՝ Ռազմիկ Աբրահամյան
| | |
2872 | 1
Facebook