Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեդվեդևի կառավարության հրաժարականի մանրամասները․ #МК

16:45, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Մեդվեդևի կառավարության հրաժարականի մանրամասները․ #МК

Դմիտրի Մեդվեդևի կառավարության անդամները մինչև վերջին պահը տեղյակ չեն եղել նոր որոշման մասին, հայտնում է «Московский комсомолец»-ը՝ հղում անելով Մեդվեդևի շրջապատի աղբյուրներին:

Ըստ աղբյուրների, կառավարության հրաժարականի մասին Մեդվեդևն անձամբ նախապես ոչինչ չի իմացել կամ տեղեկացել է «մնացածներից ոչ շուտ»: Կառավարության լուծարման մասին չի խոսվել նաև հունվարի 13-ին, երբ նախկին վարչապետի հետ քննարկվել է աշխատանքային գրաֆիկը մինչև հունվարի վերջ, և Մեդվեդևն ակտիվորեն պատրաստվում էր հունվարի 16-ին նախատեսված կառավարության նիստին, հայտնել են թերթի զրուցակիցները:

ՌԴ հարկային ծառայության նախագահ Միխայիլ Միշուստինը, ով ակնկալվում է, որ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, այդ օրը քննարկում էր «ինչ որ ոչ կարևոր հարց», իր Telegram ալիքում գրում է RT գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Կամ նա ֆենոմենալ զսպվածության տեր մարդ է, կամ իրականում ոչինչ չգիտեր»,- նշել է Սիմոնյանը:
     Ըստ Forbes-ի՝ կառավարության մոտ կանգնած աղբյուրների, Վլադիմիր Պուտինը դժգոհ է եղել Մեդվեդևի կառավարության աշխատանքից:

8729 | 0
Facebook