Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Microsoft-ը նոր բրաուզեր է թողարկել

16:05, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
#Microsoft-ը նոր բրաուզեր է թողարկել

Microsoft ընկերությունը թողարկել է Edge բրաուզերը, որը հիմնված է Chromium շարժիչի վրա: Edge բրաուզերը փոխարինելու է նախորդ տարբերակին, որն ամբողջությամբ ստեղծվել էր ընկերությունում, գրում է The Verge-ը:

Առաջին հերթին Edge Chromium-ը ստեղծվել է կորպորատիվ հաճախորդների համար և այն հասանելի է ոչ միայն Windows-ում, այլև macOS-ում: Այնուամենայնիվ, օգտատերերը կարող են նաև ներբեռնել բրաուզերը: Միևնույն ժամանակ, ընկերությունը Edge-ի ներկայիս տարբերակը փոխանցել է համակարգչային արտադրողներին, որպեսզի նոր բրաուզերը ներկայացված լինի բոլոր նոր համակարգերում:
     Առաջիկա ամիսներին ընկերությունը Windows-ի համար կթողարկի թարմացում, որը կներառի Edge Chromium: Այն օժանդակում է Google Chrome-ի առկա բոլոր ընդլայնումները, 4K տեսանյութերի հոսքը, ստիլուս գրիչների PDF-ի հետ օգտագործման և կայքերում օգտատերերի աշխատանքի ժամանակ գործողությունների լրտեսումը կանխելու հնարավորությունը:

8961 | 0
Facebook