Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Մնացականյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

15:20, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Մնացականյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Դեռ վաղ է խոսել այդ մասին: Մենք ԱԳ նախարարների մակարդակով աշխատում ենք այդ ուղղությամբ». հունվարի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ի պատասխան այն հարցի, թե առաջիկայում Փաշինյան-Ալիև նոր հանդիպում նախատեսվա՞ծ է:

Ըստ նախարարի՝ «բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի, իսկ 25 տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը մենք համարում ենք ամենագործուն ու ամենաարդյունավետ շրջանակը, այդ գործընթացի ընթացքում ձևավորրվում են բազմաթիվ մոտեցումներ, գաղափարներ: Այդ ամենի մեջ մեզ համար էական և սկզբունքային է համադրել տարբեր պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն է գտնում մեզ համար առաջնային, գերակա դիրքորոշումը»,- նշեց նախարարը:

| | |
1331 | 0
Facebook