Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

«Սերժենց գրածը սրանք իրագործին, ա՛յ ախպեր». անասնապահներ

13:20, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
«Սերժենց գրածը սրանք իրագործին, ա՛յ ախպեր». անասնապահներ

«Սերժենք գրին, սրանք եկան՝ իրագործին, ա՛յ ախպեր, սենց ո՞նց կլնի... 30-40 հազար մարդ անասնապահությամբ ա զբաղվում, կհեռանան երկրից, արտագաղթ կլնի: Մի մարզում մեկ-երկու բոյնի ա, գյուղացին կիլոմետրերով պտի տանի մորթի, բերի, ահավոր վիճակ»,- Կառավարության դիմաց շարունակվում է անասնապահների բողոքի ակցիան:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։

«Եթե չընդառաջեն, ավելի մասշտաբային բողոք է լինելու: Կառավարությունը գյուղացուն չի հարցրել, միանգամից կտրուկ հարձակում է կատարել անասնապահների վրա: Էդ հրաման հանողը թող գա, 300 կիլոյանոց ցլին տանի բոյնի ու էն որակը ստանա՝ ինչ տեղում է... Բոյնիներ պտի լինեն բոլոր համայնքներում»,- նշում են հավաքվածները:

| | |
2734 | 1
Facebook