Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Պահանջում են կրկին կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին

12:50, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Պահանջում են կրկին կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենալու մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամայանի և առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը:

Ռազիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ի պաշտոնե լինելով մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Երկու մեղադրյալներն էլ գտնվում են ազատության մեջ՝ Արսեն Դավթյանը գրավի, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ չհեռանալու մասին ստորագրության դիմաց։

Արսեն Դավթյանն առողջապահության փոխնախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Նա համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները:

Դատական նիստից առաջ դատարանի շենքի մոտ ընդդեմ Ռազմիկ Աբրահամյանի բողոքի ակցիա եմ անելու «Հայոց մայրեր» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են կալանավորել Աբրահամյանին։

| | |
2902 | 2
Facebook