Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մսի գինը 300-ից 400 դրամով թանկանալու է». անասնապահներ

12:40, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
«Մսի գինը 300-ից 400 դրամով թանկանալու է». անասնապահներ

«Ոչ մեկ անասուն չի պահելու, որովհետև ոչ մեկին ձեռ չի տալիս սպանդանոց բերելը: Սպանդանոցում մորթի դեպքում մսի գինը 300-ից 400 դրամով թանկանալու ա: Թող տվյալ համայնքում սպանդանոց դնեն: Վայոց ձորում, օրինակ, սպանդանոց չկա, պտի Մասիս բերե"նք, ո՞նց»,- բողոքում են Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող անասնապահները: «20 հատ խոզ ունեմ, 160 հազար փող տամ, որ բոյնին մորթի, միսը տա ի՞նձ... թող գյուղի բժիշկների վրա հսկողություն դնեն, խոզերը ստուգեն, դաբրոն տան, գյուղացին մորթի, չէ՝ չէ, էլ ի՞նչ բոյնի»,- ասաց հավաքվածներից մեկը:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։

5412 | 3
Facebook